Զախարովան արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախում խորհրդային հերոսների արձանները ոչնչացնելու մասին հարցին
Մենք կոչ ենք արել, կոչ ենք անում և հաստատում, որ շարունակելու ենք աշխատել երկու կողմերի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային օրակարգում ներառելու Հայրենական մեծ պատերազմի մշակութային և պատմական ժառանգության պահպանման թեման։ Այդ մասին, այսօր՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում խորհրդային հայ հերոսների հուշարձանների ոչնչացման մասին հայ լրագրողի հարցին։
«Եվ այս թեման մեր կողմից պարբերաբար քննարկվում է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ աշխատանքային շփումներում։ Մենք արտահայտել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության վերաբերյալ, որտեղ էլ որ դա եղել է և ամեն անգամ, երբ շոշափում ենք այս թեմային։ Եթե հետաքրքրված եք, մասնավորապես, թե Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել ենքայդ թեման, պատասխանեմ՝ իհարկե»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Բաքվում «հասկանում և կիսում են այն համոզմունքը, որ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանումը մեր երկրների սուրբ պարտքն է»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանին կոչ ենք անում թույլ չտալ Արևմուտքին ի չիք դարձնելու տարիների ջանքերը. Զախարովա
- Զախարովա. Արևմուտքը ապակառուցողական օրակարգ է առաջ մղում Հարավային Կովկասում
- Հայաստանի ԶՈւ-ին աջակցելու համար 10 մլն եվրո ուղարկելու ԵՄ ծրագիրն աշխարհաքաղաքական հաշվարկ է. Մարիա Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան