Վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունում կանանց պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Գոհար Հարությունյանը
Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկեց վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
«Մրցումային առաջին օրը պայքարի մեջ էին մեծահասակները։
10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանը արժանացավ Գոհար Հարությունյանը։
Մեր մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավեց 7-րդ տեղը։
Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան