Ռուսաստանի և Թուրքիայի միջև տրանսֆերտների հետ կապված խարդախությունների դռպքերը շատացել են
«Խարդախները, օգտվելով Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև բանկային փոխանցումների շուրջ ստեղծված խնդրահարույց իրավիճակից, խաբեության տարբեր սխեմաներ են իրականացնում, ամառային սեզոնին այս թեմայով բողոքների թիվը կտրուկ աճել է։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Անկարայի մասնավոր բանկերից մեկում ունեցած իր աղբյուրը։
Հունվարի 1-ից թուրք արտահանողները բանկերում բախվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունելու մերժումներին։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը մասամբ պատժամիջոցների Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշման հետ է կապված։ Ինչպես «ՌԻԱ նովոստի»-ին ասել է թուրքական խոշորագույն Denizbank մասնավոր բանկի ներկայացուցիչը, Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները դեռևս ուժի մեջ են, բայց Ռուսաստանի քաղաքացիները կարող են ռուբլով հաշիվներ բացել։
«Բազմաթիվ բողոքներ են գալիս ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիներից, ովքեր սոցիալական ցանցերում բախվել են խաբեբաների հետ։ Իբր մասնավոր բանկերում աշխատելու քողի տակ, նրանք ներգրավում են հաճախորդներին, որոնց խոստանում են գումարներ փոխանցել կամ Թուրքիայում բնակությունթույլտվություն, աշխատելու իրավունք ստանալ։ Մենք ձեզ կոչ ենք անում զգույշ լինել և չվստահել նման խոստումներին՝ ուղղակիորեն կապ հաստատելով բանկերի հետ»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին