ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Newmag Back To School» գրքի փառատոնը
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Newmag Back To School» մանկական գրքի փառատոնը։ Միջոցառման շրջանակներում կայացավ Newmag հրատարակչության «Երազ» մանկական մատենաշարի երեք նոր մանկական գրքերի շնորհանդես։ Բանկը նաև հանդես է եկել որպես «Էլեկտրոնիկի արկածները» գրքի հայերեն առաջին հրատարակության ֆինանսական գործընկեր:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ գրքի փառատոնն անցավ օգոստոսի 24-ին Երևանի «Երազ» այգում։ Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական շոու-ծրագրով, ուսուցողական խաղերով, դպրոցական նորաձև հագուստի ցուցադրությամբ և տոնական հյուրասիրությամբ։ Պատանի ընթերցողներին ներկայացվեցին համաշխարհային մանկական գրականության երեք նոր գրքեր հայերեն լեզվով, այդ թվում, Եվգենի Վելտիստովի «Էլեկտրոնիկի արկածները» գրքի առաջին հայերեն հրատարակությունը։
«ՎՏԲ-Հայաստան Բանկն ամեն տարի աջակցում է երկրի մշակույթի և կրթության ոլորտների կարևոր նախագծերին։ Շատ կարևոր է վաղ տարիքից սերմանել ընթերցանության նկատմամբ սեր՝ չստիպելով երեխային կարդալ, այլ սովորեցնել նրան սիրել գիրքը։ Գրականության ազդեցությունն անձի ձևավորման գլխավոր գործոններից է։ Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր ներդրումն ունենալ «Newmag Back To School» նախագծի իրականացմանը, որը նշանակալից իրադարձություն է պատանի գրքասերների կյանքում»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Ժամանակակից աշխարհը բազմաթիվ հնարավորություններ և ուղիներ է ընձեռում ստանալու տեղեկատվություն, որը հասանելի է տարբեր ձևաչափերով։ Համացանցի ճանաչելիությունը տարեցտարի աճում է, հատկապես, երիտասարդ սերնդի շրջանում: Գիրքը որպես թղթային կրիչ աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը։ Մենք ոչ միայն խնամքով ընտրում ենք պատանի սերնդին ներկայացվելիք գրքերը, այլև մանրամասն մշակում ենք դրանց դիզայնն ու նկարազարդումները՝ ընթերցողի ուշադրությունն ու հետաքրքրությունը գրավելու համար: Նման օրինակ է նաև «Էլեկտրոնիկի արկածները» գիրքը, որն ընթերցելով դաստիարակվել է մի քանի սերունդ»,- նշել է Newmag հրատարակչության Տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ
- Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Սաղաթել Հարությունյանի գրքի նոր հրատարակությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան