Վարդենյանց լեռնանցքում բիտումով բարձված «Volvo» բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր
Օգոստոսի 28-ին, ժամը 21։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բիտումով բեռնված «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, որը առաջացել է բակից, հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել են տարածքը ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ-լեյտենանտի որդու վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգված
- Հղի կնոջը տեղափոխող շտպօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել