«Գործակալների մասին» օրենքը, ի վերջո, կարող է կառավարությանը թանկ նստել
Վրաստանում իրադարձությունները, որքան մոտենում է ընտրությունների ժամանակը, խառնիխուռն են դառնում կամաց-կամաց։ Դրան մեծ չափով «օգնեց» օրենքը, որ այնպես միամտաբար, թե ինքնախոստովանությամբ անվանում են՝ «գործակալների մասին»։
Եկեք մի թեթև հիշենք, թե ինչի մասին է օրենքը՝ Վրաստանում գործող կազմակերպությունները դրսից չեն կարող ֆինանսավորվել ավելի, քան օրենքը նախատեսում է։
Թվում է, թե նորմալ օրենք է, էլի։ Նորմալ պետության նորմալ օրենք, որ ձգտում է օտարերկյա ֆինանսների մուտքը դնել սահմանափակման և վերահսկման տակ։ Ոնց որ ասենք ընտանիքի հայրը որոշի ստուգել իր երեխաների գրպանները, համոզվելու, որ տարօրինակ ու շատ գումարներ չկան սրանց գրպաններում ու հետևաբար՝ ոչ մի վատ բանով չեն զբաղվում։
Ինչո՞ւ եվրոպաները ու ամնները խառնվեցին իրար։ Բացատրեք խնդրեմ։
Ինչու են ուզում օտար երկրները անպայման գումարներ մտցնել Վրաստան, ուզում են «գրանտներ» նվիրել; Բարի՞ են։
Դեմոկրա՞տ են, իդեալների պաշտպա՞ն են։
Վրաստանում շատ ՀԿ-ներ սկսեցին բողոքել, թե՝ մենք զբաղվում ենք կանանց հարսերով, իրավունքների հարցերով, աշխատանքի ուսուցման հարցերով.... իսկ դրսից ֆինանսներ չբերելու պատճառով դրանցով զբաղվել չենք կարող։
Օկ։ Այդ դեպքում ինչ են անելու Վրաստանում իրավունքների խախտման, մասնագիտություն չունենալու, աշխատանք չգտնելու դեպքում։ Այո՝ տրամաբանությունը ասում է, որ այդ ամբողջի հնարավորությունը երկրի քաղաքացիները պետք է պահանջեն երկրի կառավարությունից։
Ստացվում է՝ երկրի կառավարությունը, որ սահմանափակում է դրսից չվերահսկվող ֆինանսների մուտքը, ինքն իր գլխին սարքում է բողոքող հասարակությու՞ն, ընդունում է օրենք, որ պիտի գործի նորմալ ներտնտեսական հարաբերությունների, աշխատատեղերի, աշխատավարձերի, ուսման հնարավորության դեպքում, որպեսզի այն խնդիրները, որ բարձրաձայնում են հկ-ները, չլինեն, որպեսզի իր քաղաքացիները այդ ամենն իրենից չպահանջեն։
Ուրեմն ինչու է Վրաստանի կառավարությունը ընդունում մի օրենք, որն ավելացնում է իր պատասխանատվությունը։ Խելք չունի՞, թե իրոք պատրաստ է կառուցել նորմալ, գործող տնտեսություն։
Դե բացատրեք, խնդրեմ։ Բայց մի ասեք՝ ստիպոււմ են։ Բոլոր կողմերից էլ ստիպում են, այդ առումով «հավասարություն» է։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Վրացական ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի
- Վրաստանի նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ չեղարկելու «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
- «Գործակալների օրենքին» չենթարկվելու դեպքում ՀԿ-ների հաշիվները կսառեցվեն. Կախա Կալաձե
- Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն՝ բողոքի ալիքի ֆոնին
- Վրաստանն արձագանքել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշմանը