Վրաստանի արդարադատության նախարարության բակում կնոջ մարմին է հայտնաբերվել
Թբիլիսիի արդարադատության նախարարության շենքի բակում երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների` դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 27-ին, սակայն լրատվամիջոցներին այդ մասին այսօր է հայտնի դարձել։
Տարբեր աղբյուրների համաձայն` 30 տարեկան կինը նախարարության աշխատակից է։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա ընկել է նախարարության շենքից։
aliq.ge-ն գրում է, որ ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Հենց այս հոդվածով է սկսվում նախաքննությունը, երբ սկզբնական փուլում հանցագործության հետքեր չկան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան