Դատարանը թույլատրեց, որպեսզի Մանվել Պետրոսյանը մասնակցի բռնցքամարտի եվրոպայի առաջնությանը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է
«Այս շատ լավ ու կարևոր լուրով չէի հասցնում կիսվել ձեզ հետ։
Legist Advocates Team–ի փաստաբան Ռուդիկ Դոլունցի միջնորդության բավարարմամբ դատարանը փոփոխել է 11-ի գործով մեր պաշտպանյալ արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանի խափանման միջոցը։ Վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները վերացնելով դատարանը թույլատրեց, որպեսզի Մանվել Պետրոսյանը մասնակցի բռնցքամարտի եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բուլղարիայում։
Մանվելը շուտով կմեկնի Բուլղարիա և, համոզված եմ, կվերադառնա մեդալով։
Մանվել ջան, քեզ մեծ հաջողություն եմ մաղթում։ Նայի հա, առանց մեդալ եկար՝ դատարանում էլ չեմ պաշտպանի քեզ»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են. Արսեն Բաբայան
- Շատ դժգոհ եմ այսօրվա դատական նիստից. Արսեն Բաբայան
- Դատարանը կրկին մերժեց Ռոման Երիցյանի եղբորը՝ Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը. Արսեն Բաբայան