«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի հեռացման հարցը դրված է իշխանությունների օրակարգում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քաղաքական իշխանությունների օրակարգում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է դրված. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դեռևս անցած ամիս են ցանկացել «ազատվել» նրանից, սակայն չեն կարողանում համապատասխան փոխարինող գտնել:
Իսկ ինչի՞ց է դժգոհ քաղաքական իշխանությունը. բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ընդդիմանում է քաղաքական իշխանությունների որոշ պահանջներ կատարել, բացատրում է, որ «այդպես չի կարելի», չի կարող այս կամ այն հրահանգը իրականացնել, ինչն էլ, իհարկե, քաղաքական իշխանությունների սրտով չէ, և նոր պրոբլեմ է դարձել նրանց համար:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն ստանալ տեղեկության վերաբերյալ, մեզ պատասխանեցին ԲԴԽ-ից՝ հայտնելով. «Բամբասանքներն ու փողոցային ասեկոսեները անհարմար է ոչ միայն մեկնաբանելը, այլ նույնիսկ հրապարակելը»:
Մենք կսպասենք իրադարձությունների զարգացմանը՝ գործընթացները մեկը մյուսից զանազանելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ագրարային համալսարանում կրկնակի է խախտվել կանոնադրությունը
- «Փաստ». Ավինյանը կադրային ջարդը կանի սեպտեմբերի 13-ից
- «Ժողովուրդ». Իշխանությունները միջազգային հանդիպումների համար լումա չեն խնայում, իսկ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը կասեցնում են
- «Հրապարակ». Դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում, հիմնականում` ռոտացիաներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան