Զախարովայի այդ հայտարարությունը ցինիզմի բավականին էլեմենտ ունի. Կարեն Բեքարյան
«Ադրբեջանն իր բարձրագույն ղեկավարության ներքո բազմիցս ասել է, որ պատրաստ է ընդունել արցախցիներին, իր պայմանների ներքո, այսինքը՝ Ադրբեջանի քաղաքացիությունը վերցնելով, առանց որևէ նկրտումների, Ադրբեջանի սահմանադրության ներքո ապրելով, տեղավորվելով այնտեղ»,-24 news.am-ի հարցազրույցի տաղավարում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը՝ նշելով, որ նման իմիտացիոն, աշխարհի աչքերին թոզ փչող հայտարարություններ եղել են։
Նա անդրադարձավ Զախարովայի այն հայտարարությանը, ըստ որի՝ ռուս դիվանագետը տեսել է արցախցիների վերադարձի ադրբեջանական պլանը և հարց էր հնչեցրել, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն ունի նման պլան։
«Զախարովայի այդ հայտարարությունը ցինիզմի բավականին էլեմենտ ունի»,-ասաց Բեքարյանը և իր պնդումը հիմնավորել սկսեց՝ բացատրելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոնտեկստից սկսել է դուրս գալ Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, թե որոշ կետերի պատասխանատուն ինքը չէ, բայց եռակողմ պայմանավորվածություններն առաջինը խախտել է Ադրբեջանը։
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի այդ մոտեցումը կործանարար էր, քանի որ եռակողմ հայտարարության բոլոր կետերը փոխկապակցված էին և դրանց տարանջատումը իր հետ բերում է շահարկումների այն դաշտը, ինչի հետ առնչվում ենք վերրջին տարիներին։
Բեքարյանը նշեց, որ Ռուսական կողմը երաշխավորող կողմ էր, ոչ թե միջնորդ, որովհետև նրա երաշխիքների ներքո արցախցիները 44-օրյա պատերազմից հետո վերադարձան Արցախ։
Նա նաշեց, որ այս իրավիճակում Զախարովայի հարցը պետք է լիներ, թե ո՞րն է վերադարձի Հայաստանի կոնցեպտը, ոչ թե պնդելը, թե Փաշինյանը չունի կոնցեպտ։
Հայտնելով, որ Զախարովայի հարցերը գործընթացները շեղում են իրականությունից՝ Բեքարյանն ասաց. «Ռուսական կողմին ուղղվող իրական հարցերն մի քիչ այլ են։ Դրանք են. Ինչպե՞ս եղավ, որ այս ժողովուրդն էթնիկ զտման հետևանքով դուրս եկավ, երբ որ առկա էր խաղաղապահ առաքելությունը, այս պարագայում կարելի՞ է ասել, որ խաղաղապահ առաքելությունը հաջողել է, էդ ինչ ականջներից է պետք է քաշենք, որ նման բան ասենք։ Եվ որպես նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրող կողմ ո՞րն ե ձեր պատկերացումը արցախցիների վերադարձի և անվտանգության վերաբերյալ։ Այսինքը մի հատ դուք ձեր կոնցեպտին անդրադարձեք, հասկանանք, հետևեից էլ տեսնենք Ալիևն ինչ է ասում, թե թոզ է փչում, հետո նոր գանք Հայաստանին։ Իհարկե Հայաստանը պետք է իր կոնցեպտն ունենա, ցավով եմ ասում, որ ոչ միայն չունի, այլ ամեն ինչ արվել ու արվում է Արցախյան էջը շուռ տալու համար»։
Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանության վարած զիջողական քաղաքականությունը իրականում դեպի պատերազմ տանող ճանապարհ է։