«Հրապարակ». ՀՅԴ-ն ստիպված է եղել վերցնել «Հարսնաքար» ռեստորանի դահլիճը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի օրվա` սեպտեմբերի 2-ի միջոցառման համար դահլիճ գտնելը, պարզվել է, Երևանում անհնարին է` բոլորը մերժել են, և ՀՅԴ-ն ստիպված է եղել վերցնել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի դահլիճը, որտեղ մոտ 1400 մարդ են հրավիրել: Արցախի անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված այս մասշտաբային միջոցառմամբ փորձելու են ցույց տալ, որ Արցախի էջը փակված չէ։ Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենից` Կարեն Ղազարյանից էին մերժում ստացել, ապա՝ «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր, Ռուսաստանից Հայաստան ժամանած Արտակ Թովմասյանից:
Պարզ է, որ որոշումն այս անձինք չեն կայացրել, այլ՝ իշխանությունը, որն Արցախը հանձնելուց հետո ամեն ինչ անում է «Արցախ» բառն իսպառ ջնջելու համար: Միջոցառման կազմակերպիչներն Արցախին նվիրված կարճամետրաժ ֆիլմ են նկարել, ելույթներ նախապատրաստել։ Հրավիրված են Արցախի բոլոր պատգամավորները, նախագահը, կառավարության անդամները: Արցախի անունից ելույթի խոսքով հանդես կգան ԱԺ և ԱՀ նախագահները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ակադեմիական քաղաքը Փաշինյանն ու իր քպական իշխանությունը չեն կառուցելու
- «Ժողովուրդ». Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հարցաքննության հրավիրելու Գագիկ Ջհանգիրյանին
- «Հրապարակ». Իշխանությունը համաձա՞յն է Լուկաշենկոյի հետ
- «Փաստ». «Հայաստանը ես եմ» նոր նախաձեռնություն կստեղծվի առաջիկայում
- «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի հեռացման հարցը դրված է իշխանությունների օրակարգում
- «Հրապարակ». Ագրարային համալսարանում կրկնակի է խախտվել կանոնադրությունը
- «Փաստ». Ավինյանը կադրային ջարդը կանի սեպտեմբերի 13-ից
- «Ժողովուրդ». Իշխանությունները միջազգային հանդիպումների համար լումա չեն խնայում, իսկ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը կասեցնում են
- «Հրապարակ». Դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում, հիմնականում` ռոտացիաներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին