Քաղաքական 17:49 29/08/2024

«Վեոլիա Ջուր»-ը վստահեցնում է, որ մատակարարում է որակյալ ջուր՝ Երևանի բնակիչները պնդում են հակառակը

Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիները հատկապես ամռան ամիսներին ահազանգում են, որ խմելու ջրից տհաճ հոտ է գալիս և շատերը, հատկապես մանկահասակ երեխաները, նույնիսկ բնակարաններում պահվող ընտանի կենդանիները այն խմելուց աղիքային խնդիրներ են ունենում։ Նախորդ տարիներին նման ահազանգեր լինում էին հիմնականում Էրեբունի, Նուբարաշեն և Շենգավիթ վարչական շրջաններից։ Ընթացիկ տարում ամռանը ջրի որակի փոփոխությունից սկսել են բողոքել նաև Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների բնակիչները։

Panorama.am-ը, արձագանքելով բնակիչների ահազանգերին, պարզաբանումներ ստանալու համար դիմեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որում բարձրացվել էր հետևյալ հարցերը։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդեվածի համաձայն, խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել, հետևյալ հարցերի վերաբերյալ.

1.Ինչո՞ւ է ամռան ամիսներին կտրուկ վատանում Երևան քաղաքին մատակարարվող խմելու ջրի որակը։

2.Արարատյան դաշտի խորքային հորերից Երևան քաղաքի ո՞ր վարչական շրջաններին է ամռան ամիսներին խմելու ջուր մղվում։

3.Խնդրում եմ ներկայացնել 2024 թ. հունվար, փետրվար, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Երևանի Էրեբունի  և Կենտրոն վարչական շրջաններին տրվող խմելու ջրի լաբորատոր ստուգումների ընդհանրական-ամսական տվյալները։ Մասնավորապես՝ այդ ամիսներին ինչքան է եղել լուծված աղերի քանակը մեկ լիտր ջրում, արդյո՞ք այն գերազանցել է 1 լ ջրում 30-50 մլ/գ նախընտրելի չափաբաժինը։

4.Հայտնի է, որ 1990 թվականից հետո Հայաստանում խորքային հորատման միջոցով հազարավոր կեղտաջրերի հեռացման համակարգեր են կառուցվել։ Արդյո՞ք խորքային հորերից վերցվող ջրի որակական հատկությունները չեն փոխվել։ Խնդրում եմ ներկայացնել Արարատյան դաշտի խորքային հորերից վերցվող խմելու ջրի լաբորատոր ուսումնասիրությունների վերջն արդյունքները»։

Օրենքով սահմանված ժամկետներում Panorama.am-ն ընկերությունից ստացավ պատասխան գրությունը, որում սակայն չկար բարձրացված հարցերի 90%-ի պատասխանները։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ը չէր ներկայացրել ջրի որակի ստուգման որևէ լաբորատոր տվյալ։

Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկը Panorama.am-ին հայտնեց, որ իր սեփական ջրի կոշտությունը որոշող սարքով պարզել է, որ ամռան ամիսներին ծորակից հոսող խմելու ջրում լուծված աղերի քանակը մեկ լիտրում հասնում է 450-500 միլիգրամի,  այն դեպքում երբ մյուս ամիսներին 60-90 միլիգրամ է։

Մեր դիմումի համաձայն, ջրի որակի լաբորատոր տվյալները ներկայացնելու փոխարեն «Վեոլիա Ջուր»-ից Panorama.am-ին հայտնում են, որ բնակչությանը մատակարարում են  առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները» վերտառությամբ հրամանի պահանջներին համապատասխանող ջուր։ Սակայն այդ հրամանում համակարգված ներկայացված չէ, թե որքան պետք է լինի լուծված աղերի քանակը մեկ լիտր ջրում, այն հաշվելու ահմար պետք է գումարվի հրամանի հավելվածում բերված աղյուսակում ներկայացված աղերի մի քանի հարյուր տողերի՝ հաճախ հանդիպող 0-ի տասնորդական, կամ հարյուրերորդական միլիգրամները։

Ընկերությունից նաև հայտնում են, որ վերջին տարիներին արձանագրվում է Երևան քաղաքը սնող ջրաղբյուրենրի ջրածավալների նվազում։ Նվազել է ինչպես ինքնահոս ջրառը, այնպես էլ մեխանիկական՝ պոմպերի միջոցով կատարվող ջրառի ծավալները։ Մեխանիկական ջրառի քանակը նախորդ տարիներին եղել է Երևանի ջրապահանջարկից ավելին, սակայան 2024 թվականին, ըստ ընկերության, այն արդեն չի բավարարում։ Ընկերությունը ներկայացրել է մասնագետների ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն 2013 թվականի համեմատ 30-33 %-ով նվազել են նաև ստորերկրյա ջրերի ծավալը։

«Վեոլիա Ջուր»-ը չի ներկայացրել, թե քաղաքի, որ մասին է մղվում խորքային հորերից վերցվող ջուրը, քանի որ այն ամենօրյա ռեժիմով է որոշվում՝ կախված տվյալ ուղղությամբ ջրերի հոսքերի ծավալի նվազումից։

Վերջում ընկերությունը հավաստիացնում է, որ իր խնդիրն է բնակչությանը ապահովել սահմանված որակական չափանիշներին համապատասխանող ջուր, ինչը և անում է։ Բայց պետք է արձանագրել, որ ամռան ամիսներին խմելու ջրի ծորակներից շարունակում է հոսել տհաճ հոտով և համային որակներով ջուր և այդ ամիսներին բնակչներն ապավինում են քաղաքից դուրս գտնվող ջրաղբյուրներից խմելու ջուրը բերելուն, կամ սպառում են սուպերմարկետներում վաճառվող ջուրը։ Նկատենք, որ վերջիններիս մեջ էլ կան ընկերությունների արտադրաքներ, որոնցում լուծված աղերի պարունակությունը բարձր է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}