Նկատելի է՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ կուլիսներում լուրջ քննարկումներ են ընթանում. Աբրահամյան
«Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արտաքուստ թվացյալ դադար է, բայց իրականում համոզված եմ, որ կուլիսներում բավականին ակտիվ գործընթացներ են իրականացվում»,- ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանի գործով դատական նիատսից առաջ լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ դա հատկապես տեսանելի է միջազգային տարբեր դերակատարների հայտարարություններից, որոնք որևէ ձևով առնչվում են այս պրոցեսին։
«Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ նկատել էի, որ կուլիսներում լուրջ քննարկումներ են ընթանում։ Տպավորություն ունենք՝ արտաքին ուժերի ճնշմամբ ամեն գնով փորձ է արվում պատրաստել փաստաթուղթ, որի մեջ ձևակերպված կլինեն լոզունգեր, նպատակներ, ցանկություններ։ Հիմնական խնդիրները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական օրակարգին, մնում են դրսում»,- ասաց Տ. Աբրահամյանը։
Ըստ նրա, հիմնական խնդիրը շարունակում է մնալ սահմանային ճշգրտումներն ու տարածաշրջանային ապաշրջափակման հետ կապված հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան