ABBA-ն արգելել է Թրամփին օգտագործել իր երաժշտությունը նախընտրական միջոցառումների ժամանակ
«ABBA» խմբի անդամները և Universal Music հոլդինգը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբից պահանջել են դադարեցնել խմբի երգերի օգտագործումը նախընտրական միջոցառումների ժամանակ։ Dancing Queen, Money, Money, Money և The Winner Takes It All հիթերը հնչել են Մինեսոտայում հանրահավաքի ժամանակ: forbes.ru-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է Svenska Dagbladet շվեդական թերթը՝ հղում կատարելով ձայնագրման ստուդիայի հայտարարությանը։
Universal Music-ի ներկայացուցիչները նշել են, որ խմբի երաժշտությունն օգտագործելու հարցում չի ստացել, իսկ Թրամփի քարոզարշավը համապատասխան թույլտվություն կամ արտոնագիր չի ունեցել։
«ABBA խմբի անդամների հետ պարզեցինք, որ Թրամփի միջոցառումներին հրապարակել են տեսանյութեր, որոնցում օգտագործվում է «ABBA»-ի երաժշտությունը, այդ պատճառով մենք պահանջել ենք անհապաղ հեռացնել դրանք և դադարեցնել այլևս այն օգտագործել»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Բազմաթիվ այլ արտիստներ՝ Բեյոնսե, Ադել, Սելին Դիոն, Նիլ Յանգ, The Rolling Stones և ուրիշներ, նախկինում դեմ են արտահայտվել Թրամփի կողմից իրենց երաժշտության հանրային օգտագործմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան