Վլադիմիր Գասպարյանի վճռի դեմ բողոք է ներկայացվել. Պաշտպաններ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները՝ պահանջելով կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը։
«Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվել էր պատժի կրումից։ Հանրության համար այսպիսի դատավճիռը դրական ընկալվեց, սակայն այն պաշտպանական կողմի համար բավարարող լուծում չէ, քանի որ մեղադրանքը առարկայնորեն հիմնավորված չէ, գործում առկա չէ գեթ մեկ փաստարկ, որը համոզիչ ձևով կվկայի, որ մեղսագրված արարքը իրավաչափ է։ Սակայն այս ամենը չխանգարեց, որպեսզի Վլադիմիր Գասպարյանը ձախողված մեղադրանքներով մեղավոր ճանաչվի։
Այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով, ըստ էության, պահանջում ենք ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը։
Արդարացման դատավճռին այլընտրանք ցանկացած որոշում մեզ համար անընդունելի է և հավասար է արդարադատության ժխտման։
Պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան»,- նշված է պաշտպանների հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատավճիռը
- Շնորհավորում եմ այդ կապակցությամբ. Վլադիմիր Գասպարյանը՝ դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու մասին
- Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն համաներմամբ ազատ արձակվեց
- Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
- Վլադիմիր Գասպարյանի նախկին կնոջ վերաբերյալ գործն ուղարկել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին