Տեղական բեռնափոխադրողները դուրս են մնում շուկայից. բողոքի ակցիա
Չարբախում բեռնափոխարողները բողոքի ակցիա են իրականացնում ոլորտը կարգավորելու պահանջով։
«Մեր ակցիայի նպատակն է բեռնափոխադրման ոլորտում առաջացած իրավիճակը բարձրաձայնենք, կառավարությունն իմանա՝ ինչ է կատարվում այս ոլորտում»,- ասաց ակցիայի մասնակից բեռնափոխադրող Ալեքսան Հովակիմյանը։
«Գոյություն ունի երկու երկրների բեռնափոխադրում, երրորդ երկրի բեռնափոխադրում։ Երկու երկրի բեռնափոխադրումը, օրինակ Հայաստան-Ռուասատան։ Այդ բեռնափոխադրումն իրավունք ունեն իրականացնելու հայ և ռուս բեռնափոխադրողները, իսկ երրորդ երկրի բեռնափոխադրողը հարևան պետությունից գալիս են, երկու երկրի միջև բեռնափոխադրում են անում։ Դա լինում է թույլատվությամբ, պետությունն է տալիս սահմանափակ քանակով, ըստ պետության արտահանման, ներմուծման ծավալների։
Բեռնափոխադրման մեջ գոյություն ունի արտահանման, ներմուծման արժեք։ Մեր պարագայում մեր արտահանումն էժան է, կոպեկներ են, ներմուծումն է մեր արժեքը փակում։
Վրաստանում արտահանումն է թանկ, ներմուծումն է էժան։
Իրենց մոտ ցանկալի չէր ներմուծումը, շատ էժան է, դրա համար իրենք արտահանումն իրականացնում են, բայց ներմուծումը Վրաստան չեն իրականացնում։ Մեր ներմուծումն են վերցնում, իրականացնում են դեպի Հայաստան։ Հետո գալիս են Հայաստան, այստեղ դատակվելուց հետո, այստեղից էլ դատարկ չեն գնում: Մենք չենք կարողանում դուրս գալ, որովհետև իրենք են մեր բեռը բերում:
Ինչից այդպես եղավ. Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում բացեցին ֆիրմաներ, վրացական մեքենաներ գնեցին, թուրք վարորդներին նստացրեցին ղեկին ու իրենք էլ մտան մեր շուկա որպես երրորդ երկրի բեռնափոխադրող։
Դրան գումարվում է նաև թուրքական բեռնափոխադրումները՝ Թուրքիայից Հայաստան ուղղությամբ։ Մենք չենք կարողանում մտնել իրենց երկիր, բացի այդ, թուրքական մեքենաները գնում են ռուսական տարբեր մարզեր, նրանք էլ են կատարում երրորդ երկրի բեռնափոխադրում, ու դա անում են շատ մատչելի գներով։ Իրենց ձեռք է տալիս. գալիս են, Հայաստանում դատարկում են, Գյումրիով, Ախալքալաքով դուրս են գալիս Թուրքիա։ Նրանց միացել են ղրղզները․ գալիս են Ռուսաստան, բեռը դատարկում են, այնտեղից բեռը վերցնում են դեպի Հայաստան, Հայաստանում բեռնաթափում են և նույն ճանապարհով` դեպի Թուրքիա։ Նրանց միացել են բելառուսները։
Հայկական բեռափոխադրողը կամաց-կամաց դաշտից դուրս է մղվում։ Մեր լոգիստիկ ընկերությունները, եթե առաջ հինգն էին զբաղվում երրորդ երկրով, հիմա տեսնելով, որ մենք չենք կարողանում այդ գների մեջ տեղավորվել, ներմուծում չենք անում, բայց իրենք իրենց անձնական շահն են փնտրում, մեզ չեն աջակցում, արհեստականորեն դուրս ենք գալիս, իրենք տեղափոխվում են վրացական շուկա։
Մեր հայկական բեռները տանում, տալիս են երրորդ երկրներին, երրորդ երկրները ներմուծում են, բայց մեր արտահանումն իրենք չեն անում»,- մանրամասնեց բեռնափոխադրողը։
Ա.Հովակիմյանի խոսքով, հանդիպել են էկոնոմիայի նախարարության, ՊԵԿ ներկայացուցիչների հետ, սակայն այնպիսի տպավորություն են ստացել այդ հանդիպումներից, որ պետական մարմինների ներկայացուցիչները չեն հասկացել իրենց, առաջ են բերել, որ ազատ շուկա է։
«Այնպես է ստացվում, որ այդ ազատ շուկայից մենք դուրս ենք մնում, ուրիշները գրավում են մեր տեղը»,- ասաց նա։
Բեռնափոխադրողը նաև անվտանգայն խնդիր բարձրացրեց. «Թուրքական բեռնատարները` վրացական համարներով, երբեմն ստրատեգիական բեռներ են բերում Հայաստան։ Կարող է քարածուխ լինել մեր զորամասերի համար, ու մարդիկ այնքան են կորցնում իրենց հավասարակշռությունը, որ կարող են նման մեքենաները հաստատեն ու քարածուխ բերեն մեր զորամասերի համար։ Լավ է, որ ՊՆ-ն «արթուն» է գտնվում, տվյալները ստուգում է։ Նաև այլ ստրատեգիական բեռներ էլ են բերում»,- ասաց Ա. Հովակիմյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան