Պավել Դուրովը ենթարկվել է դատական վերահսկողության, պետք է հինգ միլիոն եվրո գրավ վճարի
Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը դատական վերահսկողության տակ է վերցվել, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Փարիզի դատախազությունը։
«Պավել Դուրովը վերցվել է դատական վերահսկողության, մասնավորապես՝ հինգ միլիոն եվրոյի չափով գրավի դիմաց, շաբաթը երկու անգամ ոստիկանական բաժանմունք ներկայանալու և Ֆրանսիայի տարածքից դուրս գալու արգելքի պահանջով»,- ասվում է փաստաթղթում։
Դատախազության փոխանցմամբ, Դուրովը մեղադրվում է վեց հանցագործության մեջ, այդ թվում՝ ապօրինի գործարքներ իրականացնելու նպատակով առցանց հարթակ կառավարելու համար։
Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո օգոստոի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
- Պավել Դուրովը տեղափոխվել է դատարան
- Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի
- Դուրովի ձերբակալությունից հետո ԱՄՆ-ում և Ֆրանսիայում Telegram-ի հանրաճանաչությունը մեծացել է
- Մասկը Մակրոնից պահանջել է բացատրել Դուրովի ձերբակալությունը
- Արդյոք Պուտինն ու Դուրովը հանդիպել են Բաքվում
- Գերմանացի պատգամավորը նշել է Ֆրանսիայում Դուրովի ձերբակալության իրական պատճառը
- Ադրբեջանից Փարիզ ժամանելուց հետո ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին