Հայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրություն
Հայաստանում խողովակների արտադրությամբ զբաղվող «Տանիք Վայք» ընկերությունը հիմնադրել է ավազապոլիմերային սալիկների արտադրություն, որի հումքը վերամշակված պլաստիկն է ու ավազը։ Ընկերության արտադրած սալիկներն ամուր են և երկարակյաց, օգտագործվում են քաղաքային ու բակային տարածքներում։
Գաղափարը բիզնես դարձնելու գործում ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ձեռք են բերվել արտադրական հաստոցներ:
«Մենք արտադրում ենք էկոլոգիապես մաքուր սալիկներ: Պլաստմասը ստանում ենք արևի ուղիղ ճառագայթներից, ինչի հետևանքով այն վնասակար նյութեր չի արտադրում և էկոլոգիապես մաքուր է համարվում, ինչը թույլ է տալիս այն օգտագործել մարդաշատ վայրերում։ Մենք ունենք խողովակի արտադրամաս, հետո ունեցանք գաղափար զբաղվել ջրաչափի արկղերի ու սալիկների արտադրությամբ։ Ունեինք գաղափարը, բայց համապատասխան ֆինանսավորում չունեինք։ Դիմեցինք Ակբա Լիզինգին, որի օժանդակությամբ ձեռք բերեցինք ամբողջությամբ ավտոմատացված սարքավորումներ, տեղափոխման և կարգավորող մեքենաներ»,- նշել է «Տանիք Վայք» ընկերության գործադիր տնօրեն Գոռ Սայամյանը։
Սալիկների արտադրության ծավալը ամսական 55 տոննա է։ Այս պահին արտադրանքը սպառվում է միայն տեղական շուկայում, առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնվել՝ ստեղծելով նստարաններ, աղբամաններ, տանիքի ծածկեր ու այլ արտադրանքներ:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը
- Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney
- Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի
- Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ
- «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
- Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
- Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը
- Ակբա բանկը շարունակում է Հայաստանում զարգացնել «կանաչ» ֆինանսավորման գործիքները
- Ակբա բանկ. Երազանքներից դեպի նպատակ
- Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հուշագիր են ստորագրել
- Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը հուշագիր են ստորագրել
- Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան