Քաղբանտարկյալներն իշխանության վրա են խարան, իսկ Բաքվի բանտերում նստածները՝ մեր պետության վրա․ Աշոտյան
«Ցավոք սրտի, ընդդիմության ներսում որոշ շրջանակներ եմ տեսնում, որ կարծես ծանր հիվանդ Հայաստանի մոտ ավելի շատ սգո պահակ են ուզում լինել, քան՝ ռեաբիլիտացիոն բժշկական բրիգադ։ Մեզ ռեաբիլիտացիոն բրիգադներ են պետք, ոչ թե՝ ոչ սգո պահակներ»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ կարճատև զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը։
Ինչ վերաբերում է իշխանական քարոզչամեքենայի արշավին վերաբերող հարցին, Աշոտյանն ասաց․ «Ակնհայտ է, որ մանիպուլացիոն փրփուր է։ Պատմության մեջ հայտնի է, որ փրփուրից մի անգամ է լավ բան ծնվել։ Այն եղել է հին Հունաստանում, Վեներան է։ Դրանից հետո դատարկ շշեր ու ցելոֆոնե տոպրակներ են փրփուրի հետ գալիս, ինչի մեջ թաղված է այսօրվա Հայաստանը»,- նշեց Աշոտյանը։
Նա նաև հիշեցրեց, որ վաղը Բակո Սահակյանի ծննդյան օրն է և որպես հայ ներեղություն է խնդրում իրենից՝ մինչև հիմա Բաքվի բանտում լինելու համար։
«Քաղբանտարկյալները իշխանության վրա են խարան, իսկ Բաքվի բանտերում նստածները՝ մեր պետության վրա։ Ամաչում եմ, որ մեր պետությունն այսօր չի պայքարում մեր ռազմագերիների և Արցախի ղեկավարության վերադարձի համար»,- հավելեց Աշոտյանը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանի գործով քննությունը:Այսօրվա նիստին ներկայացել է առանցքային վկա Կարեն Հակոբյանը, որը պարբերաբար խուսափում էր նիստերին ներկայանալուց։ Նրա հարցաքննությունն իրականացվում է փակ ռեժիմում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան