ԵՊՀ-ն խզում է ընդդիմադիր դասախոսների հետ պայմանագրերը և հրաժարվում անուններ տալ
Panorama.am-ը հարցում է ուղարկել Երևանի պետական համալսարան՝ պարզելու 2023-2024 ուսումնական տարում Երևանի պետական համալսարանից քանի՞ դասախոս է ազատվել, հեռացվել կամ նրանց պայմանագրերը չեն երկարաձգվել, որոնք արդեն սեպտեմբերի 1-ից չեն դասավանդելու բուհում։ Նաև խնդրել էինք տրամադրել ազատված, հեռացված, պայմանագրերը չերկարաձգված դասախոսների անվանական ցանկը և նշել պատճառը։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի անունից ստացված պատասխանում նշված է.
«ԵՊՀ-ից որևէ դասախոս չի հեռացվել։ Կան դասախոսներ, որոնց հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը չեն երկարաձգվել ինչպես իրենց դիմումի, այնպես էլ համապատասխան ամբիոնների ծանրաբեռնվածության համաձայն։ Այսինքն՝ ամբիոնները, յուրաքանչյուր ուսումնական կիսամյակից առաջ կազմելով իրենց ծանրաբեռնվածությունները, իրենք են որոշում, թե որ դասընթացին ինչքան ժամ է հատկացվելու, և ըստ այդմ՝ երկարաձգվում կամ չեն երկարաձգվում դասախոսների հետ կնքված պայմանագրերը։
Յուրաքանչյուր չերկարաձգված պայմանագրի դեպքում հստակ տեղեկատվություն տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի սահմանված ժամկետում այն հնարավոր չէ տրամադրել»։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրենց քննադատողներին, արդեն բազմիցս ապացուցվել է, լռեցելու համար տարբեր միջոցներ է կիրառում, այդ թվում՝ քրեական գործերի հարուցում, աշխատանքից ազատում, նաև իրենց հայացքների պատճառով դասախոսներ են թիրախավորվում։ Օրերս «Հրապարակ»-ը գրել էր. «Հատկապես թիրախավորվում են այն դասախոսները, ովքեր համարձակվում են քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը:
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները «Հրապարակին» պատմեցին, որ մոտ 20 ուսանող պատրաստվում էր այս տարի դիմել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագրի համար, սակայն անակնկալ կերպով հայտարարվել է, որ ծրագիրն այս տարվա սեպտեմբերից փակվում է: Ուսանողներն այս քայլը կապում են նույն ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանի և ԵՊՀ-ի ղեկավարության միջև լարված հարաբերությունների հետ, քանի որ մագիստրոսական ծրագիրն Ավետիսյանն էր ղեկավարում»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ-ում ընդդիմադիր դասախոսից վրեժ են լուծում` ի վնաս բուհի. «Հրապարակ»
- Մարդիկ կան, ովքեր կգերադասեն տեսնել իրենց մահը, բայց ոչ իմ վերադարձը ֆակուլտետ. Ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում
- Դատապարտում ենք ԵՊՀ-ի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները․ Հայաստանի բուհերի արհմիություն
- ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
- ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
- Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
- ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
- Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է լրագրողի և ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը
- «Ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի». ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու մասին
- Ռուբինա Պետրոսյան. Որպես ԵՊՀ դասախոս լիովին և անվերապահ սատարում եմ ուսանողներիս դասադուլը
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին