Թուրքիան պարզաբանել է ռուսական S-400-ի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու մասին լուրերը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ F-35 կործանիչների մատակարարման դիմաց ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի չօգտագործման վերաբերյալ ենթադրյալ համաձայնություն ձեռք բերելու մասին տեղեկատվությունը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Cumhuriyet թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, գրել էր, որ Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել նոր սերնդի F-35 կործանիչներ՝ հունական ավիացիայի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու համար։ Ըստ պարբերականի՝ Անկարան F-35 մատակարարման ծրագրին վերադառնալու բանակցությունների ժամանակ Վաշինգտոնին ասել է, որ ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու դիմաց չի ակտիվացնի ռուսական կողմից գնված S -400 ՀՕՊ համակարգերը։
«Մեր երկիրը հակաօդային պաշտպանության համար համակարգերի կարիք ունի։ Այս համատեքստում S-400 հակաօդային պաշտպանության համակարգը ծառայության մեջ է ռազմաօդային ուժերի հետ։ Ներկայում այս հարցում նոր գործընթացներ չկան»,- թուրքական ռազմական գերատեսչության հայտարարությունն է մեջբերել Milliyet թերթը։
Հարակից հրապարակումներ`
- F-35-ի շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ Թուրքիան հրաժարվի S-400-ից․ ԱՄՆ Պետդեպի խոսնակ
- Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ S-400-ները պատրաստ են օգտագործման
- Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել լրացուցիչ S-400 համակարգեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան