Իրանը կարող է ուրանի պաշար ստեղծել չորս ատոմային ռումբ ստեղծելու համար
Իրանը շարունակում է կուտակել ուրանի իր պաշարները, որոնք հետագա հարստացման դեպքում տեսականորեն կարող են բավարար լինել միջուկային զենք ստեղծելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եռամսյակային զեկույցին։
UF6-ի մինչև 20% հարստացված (ուրանի հեքսաֆտորիդ) պաշարները 62,6 կգ-ից հասել են 813,9 կգ-ի։ 60%-ով հարստացված UF6-ի պաշարները գնահատվում է, որ 22,6 կգ-ից հասել են 164,7 կգ-ի:
«ՄԱԳԱՏԷ-ի սահմանման համաձայն՝ մինչև 60 % հարստացված 42 կգ ուրան տեսականորեն բավարար է հետագա հարստացմամբ միջուկային ռումբ ստեղծելու համար»,- գրում է գործակալությունը։
Ինչպես նշում է Reuters-ը՝ հղում անելով զեկույցին, տեսականորեն Իրանին անհրաժեշտ կլինի մինչև 60% հարստացված ևս 2 կգ ուրան, որպեսզի հետագա հարստացմամբ նյութը բավարար լինի չորս ատոմային ռումբի համար։
Հարակից հրապարակումներ`
- WSJ. Իրանի համար ավելի հեշտ է դարձել միջուկային զենք ստեղծելը
- ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է միջուկային գործարքին վերադառնալու իր պատրաստակամության մասին