Կարեն Խաչանով. Թեև ես ընկա, բայց հաստատ նոկաուտի մեջ չեմ
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է US Open-ում իր անհաջող ելույթի մասին: Հենց առաջին շրջանում նա հինգ սեթանոց խաղում պարտվել է բրիտանացի Դանիել Էվանսին։
«Այնպիսի զգացողություն ունեի, որ ինձ ծեծել են մահակով։ Ընդհանրապես փորձում էի ցույց չտալ, բայց 5,5 ժամ հետո սկսեցի ջղաձգումներ ունենալ ամբողջ մարմնում։ Ոչ, ես չեմ փորձում ասել, որ պարտվել եմ դրա պատճառով: Ես ու մեր մրցակիցը հավասար պայմաններ ունեինք։ Սակայն հանդիպման վերջում սկսվեց հոգեբանական պայքար։
Ես շատ ջախջախված և հիասթափված եմ, որ ինձ չհաջողվեց հաղթել վերջում։ Բայց ուզում եմ ընդգծել, որ նման հանդիպումներից հետո հոգեբանորեն չափազանց դժվար է հաղթահարումը։
Խնդրում եմ, խնդրում եմ ձեզ ավելի հարգալից լինել։ Մի հարվածեք մարդուն, երբ նա ընկած է: Թեև ես ընկա, բայց հաստատ նոկաուտի մեջ չեմ»,- sport.ru-ի հաղորդմամբ, գրել է Խաչանովը սոցցանցերի իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Խաչանովն ու Էվանսն անցկացրել են US Open-ի պատմության մեջ ամենաերկար հանդիպումը
- Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիում անցկացվող Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջան
- Ուիմբլդոն. Խաչանովը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 220-րդ ռակետից
- Խաչանովը Ուիմբլդոնի մեկնարկին կխաղա Կարացևի հետ
- Մոնտե Կառլո․ Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան
- Հանդիպել են Խաչանովն ու Աղասին
- Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, հասույթը կտրամադրվի արցախահայությանը
- Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան