Ընդդիմությունը պետք է օր ու գիշեր աշխատի, ինչը փորձում է անել. Հայկ Մամիջանյան
«Հայաստանը միջազգային հարաբերություններում դարձել է օբյեկտ, առանց մեզ որոշում են, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ»,- ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ որևէ մեկը Հայաստանին չի ներգրավում որպես իրական բանակցային կողմ. «Հայաստանը որևէ պահանջ չի ներկայացնում գերիների վերադարձի հետ կապված, որևէ քննարկում չի ծավալում ՝ կապված Հայաստանի սուվերեն տարածքը ադրբեջանական զինյալների կողմից լքելու վերաբերյալ:
Փաշինյանն ունակ չի անելու իր գործը թե ապիկարության, թե իր, ենթադրում եմ, այս կամ այն աշխարհաքաղաքական տերերի թելադրանքով, պարտադրանքով»։
Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ ընդդիմությունը պետք է օր ու գիշեր աշխատի, ինչը փորձում է անել, հնարավորինս շատ մարդկանց իրականությունը ցույց տալու, խաբկանքից դուրս հանելու համար։
«Փաշինյանի հեռացման համար անհրաժեշտ է հանրության շատ լայն կոնսոլիդացիա։ Դրան հասնելու համար ընդդիմությունը պետք է օգտագործի օրենքով թույլատրված բոլոր միջոցները։ Հուսամ, դրա արդյունքները շուտով տեսանելի կլինեն»,- ասաց Հայկ Մամիջանյանը։