«Հրապարակ». Դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում, հիմնականում` ռոտացիաներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Դիլիջանում ավարտվեց դեսպանների աշխատաժողովը, որի մեկնարկին մասնակցել էին նաև ՀՀ վարչապետը, նախագահը, փոխվարչապետները: Տեղեկատվություն գրեթե չտրամադրվեց, միայն ՀՀ նախագահի ելույթը տեղադրվեց: Մեզ պատմեցին, որ վարչապետն ուղղակի նվաստացրել է 50-ից ավելի դիվանագետներին, որոնց աշխարհի բոլոր անկյուններից կանչել բերել էին Հայաստան: Քամահրական ու կոպիտ լեքսիկոնով իր վիճելի ու կիսագրագետ մտքերն է արտահայտել, համարյա ուլտիմատում տվել, թե` դուք իմ ու ԱԳՆ-ի աշխատողներն եք, պարտավոր եք աշակերտի նման կատարել հրահանգները, եթե իմ բռնած գծի հետ համաձայն չեք, դիմում գրեք: Թեև պարզ չէ, թե ինչ քաղաքական գիծ է առաջ տանում, բայց մի քանի հոգի համարձակվել են խիստ մեղմորեն կարծիք հայտնել, ինչը չի լսվել: Տեղեկացանք նաև, որ դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում, հիմնականում` ռոտացիաներ:
Մեզ հասած տեղեկություններով՝ քննարկվում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում դեսպանների փոխատեղումների հարցը: Խոսրով Հարությունյանի փեսային` Արմեն Պապիկյանին, Ավստրիայից կտեղափոխեն Ստրասբուրգ` ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանին կտանեն Փարիզ, Ֆրանսիայում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հավանաբար, կմեկնի Շվեյցարիա` Ժնև, ՄԱԿ-ում ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կտեղափոխվի Վիեննա: Ռոտացիա է սպասվում նաև արաբական երկրներում պաշտոնավարող դեսպանների շրջանում»։՚
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին