Իրատեսական եմ համարում Միրզոյանի կանխատեսումը, թե COP29-ից հետո Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել. Զոհրաբյան
«Հայտնվել ենք մի տարօրինակ իրավիճակում, երբ անընդհատ պահանջում ենք, որ մեր փոխարեն խոսի Ռուսաստանը, դեսպանները, Շառլ Միշելը և մյուսները, բոլորը խոսեն մեր փոխարեն, բացի Հայաստանի իշխանություններից»,- ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանն իրատեսական է համարում Արարատ Միրզոյանի այն կանխատեսումը, թե նոյեմբերից՝ COP29-ից հետո Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել:
«Իսկ ի՞նչ է ի պատասխան դրան անում Հայաստանի իշխանությունը. պետական բյուջեից ծախսում է 40 հազար դոլար Նիկոլի հեծանվային վոյաժները, խաշլամաները կազմակերպելու համար:
Պետականության չգոյության իրավիճակ է։ Մենք ապրում ենք իներցիոն մի միջավայրում, որտեղ մեր փոխարեն կայացնում են հակահայ որոշումներ և դրանք այս իշխանությունների բերանով ուտեցնում են ողջ հայ ժողովրդին»,- ասաց Ն. Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան