Ուկրաինան այլևս չի կարողանա դիմակայել Ռուսաստանի առաջխաղացմանը դեպի Կիև․ փորձագետ
Ուկրաինան մեկուկես տարի առաջ պարտվեց Ռուսաստանի հետ հակամարտությունում, և այժմ եկել է վճռական հարվածի պահը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պենտագոնի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։
«Պատերազմը Ուկրաինան պարտվել է առնվազն 18 ամիս առաջ, և միգուցե ավելի վաղ: Ռուսները, ինչպես ես նշեցի ավելի վաղ, զսպվածություն դրսևորեցին և հրաժարվեցին ագրեսիվ հարձակումից դեպի արևմուտք (Ուկրաինա ), քանի որ դա չէր բխում նրանց շահերից» - կարծիք է հայտնել փորձագետը։
Մակգրեգորի խոսքով՝ այսօր Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն կարողանում դիմակայել ռուսական զորքերին, նույնիսկ եթե նրանք որոշեն հասնել Դնեպր և Կիև։
«Ուկրաինայի ոչ մի գործողություն չի կարող խանգարել Ռուսաստանին հասնել նման նպատակների, եթե դրանք դրվեն»,- նշել է վերլուծաբանը։
«Եթե ռուսները երբևէ հնարավորություն ունեին հարված հասցնելու արևմտյան ուղղությամբ, ես նկատի ունեմ Դնեպր գետի և Կիևի ուղղությունը, հիմա ճիշտ ժամանակն է»,- պնդում է փորձագետը։
Երեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գլխավոր խնդիր է անվանել հատուկ գործողության նպատակներին հասնելը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան