Ռուսական կողմը հաստատակամորեն հավատարիմ է շարունակելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը. ՌԴ դեսպանատուն
ՌԴ Դեսպանատունը հայտարարություն է տարածել1997 թ. ՌԴ-ի և ՀՀ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագի ստարգրման առթիվ.
«1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր։
Այս փաստաթուղթը սահմանեց մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր հանգրվան դարձավ իրական դաշնակցային ոգով երկկողմ գործընկերության կառուցման գործում։
Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ընարավորինս ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության ամրապնդման գործում ինչպես Անդրկովկասյի տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։
Ռուսական կողմը հաստատակամորեն հավատարիմ է շարունակելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը 1997 թվականի համաձայնագրում ամրագրված սկզբունքների հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ։