Վրաստանում ծնելիության մակարդակը պատմական նվազագույնին է հասել
Վրաստանում ծնելիության մակարդակը պատմական նվազագույնին է հասել վերջին 30 տարում: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հաստատում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Մասնավորապես, ըստ ներկայացված տվյալների, 2023 թվականին Վրաստանում ծնվածների թիվը կազմել է 40 հազար 214։ Այս ցուցանիշը 1994 թվականից ի վեր ամենացածրն է։
Համեմատության համար նշենք, որ 1994 թվականին Վրաստանում ծնվածների թիվը կազմել է 57 հազար 311: Երկրում ծնելիության ավելի բարձր ցուցանիշ գրանցվել է միայն 2014-ին և 2015-ին՝ համապատասխանաբար 60 հազար 635 և 59 հազար 249։