Վրաստանում կառավարության կողմից առաջարկ է եղել ուղղափառությունը պետական կրոն հնարավոր հռչակելու վերաբերյալ
Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն նշում է, որ կառավարության կողմից առաջարկ է եղել ուղղափառությունը պետական կրոն հնարավոր հռչակելու վերաբերյալ, թեև ձևակերպումը չի նշվում։
«Նման առաջարկ եղել է կառավարության կողմից։ Այստեղ պետք է կենտրոնանալ բովանդակության վրա։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ կառավարությունը հետևում է ազգային արժեքների և ավանդույթների պաշտպանության հստակ գիծին, վարում է խաղաղության քաղաքականություն և շատ բան է անում եկեղեցու համար։ Ուստի այս առաջարկը պետք է դիտարկենք այս համատեքստում, որ կառավարությունը ցանկանում է էլ ավելի ամրապնդել եկեղեցու դերն ու կարգավիճակը, նպաստել արժեքների, ավանդույթների և քրիստոնեական արժեքների պաշտպանությանը։
Ինչ վերաբերում է պետական կրոն հռչակելու ձևակերպմանը, ապա դա ոչ ամենակարևորն ու սկզբունքայինն է, ոչ էլ հարցն այդքան խիստ։ Հիմնական խնդիրն այստեղ գտնելն է ինչ-որ ձևակերպում, որը կաջակցի վերը նշածս խնդիրներին: Պատրիարքարանը այժմ քննարկում է այս թեման։ Երկուշաբթի օրը քահանայապետների ժողով է եղել, ոչ բոլոր ավագ քահանաներին է հաջողվել գալ, քանի որ հանդիպումը ծրագրվել է ինքնաբուխ, ուստի քահանայապետներից մի քանիսը կհանդիպեն վաղը և կքննարկեն ձևակերպումը»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է Ջաղմաիձեն։
Նրա խոսքով, առաջարկը շատ լավ մտադրություն ունի, և որոշակի ժամանակ կպահանջվի ձևակերպումը հստակեցնելու համար։
«Եվս մեկ անգամ ասում եմ՝ հարցը կատեգորիկ չէ, որ սահմանադրության մեջ որևէ ձևակերպում պետք է գրվի։ Մեզ առաջարկեցին, և այս առաջարկը կարելի է թարգմանել այսպես՝ ի՞նչ պետք է արվի, որպեսզի եկեղեցու կարգավիճակն ու դերը հասարակական կյանքում ավելի ամրապնդվի և արդյունավետ լինի։ Կա առաջարկ, որը պետք է ձևակերպվի քննարկումից հետո»,- ասել է Ջաղմաիձեն։