Բա եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը. Փաշինյանը՝ պատմամշակությանի արգելոցների մասին
«Նախագծով առաջարկվում է ստեղծել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշեց, որ վերանշյալ հուշարձանների տարածքներում, ըստ նախարարի, բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները, և շատերը չեն այցելում այդ վայրեր և արդյունքում կբարեկարգվեն տարածքները, կտեղադրվի տոմսային տնտեսություն, կգործի պահակակետ, անվտանգության ապահովման համակարգ, կանցկացվի լուսավորություն, կգործեն էքսկուրսավարի, գիտաշխատողի ծառայություններ:
Անդրեասյանի խոսքով՝ այդ վայրերն արգելոց դարձնելու գործընթացը լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չի առաջացնի պետության համար, քանի որ դրանց պահպանումն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:
«Մասնավորապես՝ արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո հենց տոմսերի վաճառքից ստացված եկամուտներից էլ իրականացվելու են դրանց հետագա պահպանությունն ու զարգացումը»,-հայտնեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական արգելոցներին և պատմամշակութային վայրերին, ասաց. «Բա եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը: Մտածողության հայեցակարգային հարց է: Մեր պատմական և պետական արժեքները պե՞տք է եկամուտ բերեն պետությանն առնվազն այնտեղ, որտեղ կարող են դա անել, թե՞ չպետք է բերեն: Իմ գնահատականն է, և պետական ընկալումը պետք է լինի, որ, այո՛, պետք է բերեն եկամուտ»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը լուծարում ԱՆԻՖ-ը՝ պետական բյուջեից ընկերությանը տված 1.7 մլրդ դրամի միջոցներով
- Մեկ էլ տենալու ենք, որ սիրուն, ներկած շրջիկ սպանդանոցը դրած, մի քաղաքացի տխուր դեմը կանգնած մեզ է սպասում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան