«Փաստ». «Հայաստանը ես եմ» նոր նախաձեռնություն կստեղծվի առաջիկայում
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, առաջիկայում Հայաստանում նոր նախաձեռնություն է ստեղծվելու: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախաձեռնողը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն է, իսկ նախաձեռնությունը կունենա «Հայաստանը ես եմ» անունը:
Նախաձեռնության գործունեության մեկնարկի մասին, մեր տեղեկություններով, կհայտարարվի սեպտեմբերի սկզբին: Նախաձեռնության մասին իրազեկ մեր զրուցակիցը նշեց, որ այն իր առջև մի քանի էական խնդիր է դնելու՝ աշխատավորների աշխատանքային իրավունքների պաշտպանություն, աջակցություն բիզնեսին, երիտասարդության համար մասնագիտական կողմնորոշում, ներդրումների ներգրավման գործառույթներ և այլն:
Նման նախաձեռնությունները Հայաստանում, որպես կանոն, ի վերջո, վերածվում են քաղաքական միավորի՝ կա՛մ կուսակցության տեքսով, կա՛մ որևէ քաղաքական ուժի հետ դաշինքի: Թե ինչ զարգացում և հեռանկար կունենա «Աուդիտորների պալատի» նախագահի նախաձեռնությունը, պարզել չհաջողվեց: Մեր տեղեկություններով, նախաձեռնողները ևս այս առումով դեռևս վերջնական որոշում չունեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի հեռացման հարցը դրված է իշխանությունների օրակարգում
- «Հրապարակ». Ագրարային համալսարանում կրկնակի է խախտվել կանոնադրությունը
- «Փաստ». Ավինյանը կադրային ջարդը կանի սեպտեմբերի 13-ից
- «Ժողովուրդ». Իշխանությունները միջազգային հանդիպումների համար լումա չեն խնայում, իսկ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը կասեցնում են
- «Հրապարակ». Դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում, հիմնականում` ռոտացիաներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին