Սրանք ասում էին՝ նախկինները, վաաայ, հեղափոխությունից հետո մեղավորները կպատժվեն, ոչ մեկ պատասխան չի տալիս. Սևազգեստ մայրեր
Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող սևազգեստ մայրերն այսօր փակել էին կառավարության մուտքը։ Մայրերը պահանջում են՝ տեսնել շուրջ 15-17 տարի տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում զոհված երեխաների դեպքերի քննություն իրականացնելու համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում՝ գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին։
«Վաղը կլրանա իմ երեխու սպանության 17 տարին։ Ոչ մի պատկան մարմինը դուրս չեկավ, պատասխան չտվեց։ Ոչ մեկ պատասխան չի տվել։ Անասունի նման մտնում են ներս ու ոչ մեկ պատասխան չի տալիս»,- ասաց զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը։
Ծնողները նկատեցին կառավարության նիստից իջնող ԿԳՄՍ նախարարին, ով տեսնելով մուտքի մոտ հավաքված կանանց, դուրս չեկավ։
«Ինչի փախավ, ինքը մեզ պետք չի, բայց ինչի եկավ, տեսավ, որ մենք այստեղ կանգնած ենք ու թողեց գնաց։
Սրանք ասում էին՝ նախկինները, վաաայ, հեղափոխությունից հետո մեղավորները կպատժվեն, առաջին մեղավորներն իրենք են»,- ասաց սևազգեստ կինը։