Մեզ ունեզրկում են, մեր հայրենիքի մեջ մեր հողը խլում են ձեռքներիցս. Վարդենուտցիները բողոքում են
Վարդենուտցիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շեքի մոտ՝ հայտնելով իրենց դժգոհությունը։
Բնակիչներից մեկն ասաց, որ հանդիպել են պաշտոնյաների հետ, Նիկոլ Փաշինյանը նաև խոստումներ է տվել։
«Որևէ արդյունք չկա, մարդկանց հողերը սկսել են օտարել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Արագածոտնում ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծել: Այս ծրագիրը ներառում է նաեւ Վարդենուտի մի շարք հողատարածքներ, իսկ գյուղացուն որպես փոխհատուցում առաջարկվում է քառակուսի մետրի դիմաց 300 դրամ, ինչին գումարում են 15 տոկոս՝ որպես գերակա շահ համարվող, եւ տալիս միայն 345 դրամ։ Վարդենուտցիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում, պատրաստ էին անգամ փոխզիջման, սակայն հարցին լուծում
Գյուղիաները որպես լուծում առաջարկում են՝ 1 քառակուսու համար փոխհատուցեն 1000 դրամ կամ համարժեք հողով փախհատուցում։
Այսօր բողոքի ակցիայի մասնակից վարդենուտցին ասաց, որ քառակուսի մետրի դիմաց առաջարկ է հնչել մոտ 700 դրամ, սակայն հանդիպումներից մեկի ժամանակ «ՌԻԴ» ՍՊԸ-ն բացարձակ հրաժարվել է, որ նման խոսակցություն է եղել։
«Սեփական երկրի մեջ մեր նման գյուղացիներից, ովքեր բարիք են ստեծում, ունեզրկում են, քո հայրենիքի մեջ քո հողը խլում են ձեռքիցդ։ Եթե թուրքը թուրք է, զենքով խլեց հողը մեզանից, սրանք... Հայաստանի կառավարությունը տալիս է է մեր հողերը, չգիտենք՝ ով է այդ հողերի տերը»,- ասաց Վարդենուտի բնակիչը։
Մյուսն էլ շարունակեց. «Կարող է մեր հողերի տերը ադրբեջանցի լինի, թե...»։
Հարակից հրապարակումներ`
- Մի իրավիճակ է, երբ դուք առավոտից երեկո սպասարկում եք Քաթարից եկած տուրիստներին, մեկ այլ, երբ դուք կով եք պահում. Պապոյանի արձագանքը վարդենուտցիներին
- Մեր ձեռքից խլում են մեր ապրուստը, Նիկոլ Փաշինյանն է ստորագրել որոշումը, ո՞նց կարող է տեղյակ չլինի. Վարդենուտի բնակիչներ