Ըստ Ալիևի՝ Հայաստանը ժամանակ է ձգձգում և նոր զինատեսակներ գնում
Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից և արևմտյան այլ երկրներից ու կողմերից և իր տարածքում երրորդ երկրների հետ զորավարժություններ է անցկացնում։ Ադրբեջանական լրատվամիջոցնրեը հայտնում են, որ այդ մասին Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ հանդիպմանը հայտարարել է Իլհամ Ալիևը։
Նա ասել է, թեր Հայաստանի Սահմանադրությունը պետք է բարեփոխվի, ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները պետք է ամբողջությամբ վերացվեն։
Ալիևի խոսքով, եթե հակամարտությունն ավարտված է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, ապա Մինսկի խմբի ի՞նչ կարիք կա։
Ալիրև կարծիք է հայտնել, թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հարցում։
Նկատենք, որ ԵԱՀԿ մինսկի խմբի հիմնական առաքելությունը Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների իրացման խնդրի լուծումն է, իսկ այսօր նրանք բոլորը բռնագաղթի են մատնվել ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով, և նրանց իրավունքներն արդեն բազմապատիկ անգամ են ոտնահարված և վերականգնման կարիք են զգում։
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվեց ԵՀ-ից 15 մլն եվրո Արցախից բռնագաղթածների կարիքների համար հատկացնելու համաձայնագիրը
- Արցախում ապրում են 120 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի կապույտ անձնագրերով