ԲԿՄԱ-ն վերջին վայրկաններին փրկվեց պարտությունից Արարատի դեմ խաղում
Հայաստանի Պրեմիեր-լիգայի 5-րդ տուրում «Արարատը» Աբովյանի Վ. Թումասյանի անվան մարզադաշտում հյուրընկալել է ԲԿՄԱ-ին և 2:2 հաշվով ոչ-ոքի ավարտել հանդիպումը:
Արմսպորտի փոխանցմամբ՝ հաշիվը խաղի արդեն 9-րդ րոպեին բացել է Մուսա Կանտեն՝ 11-մետրանոցից գրավելով հյուրերի դարպասը: Կանտեն ընթացիկ մրցաշրջանում իր 3-րդ գոլն է խփել:
Հանդիպման հաշիվը խաղի 23-րդ րոպեին հավասարեցրել է ԲԿՄԱ-ի 18-ամյա հարձակվող Նարեկ Հովհաննիսյանը:
Տանտերերին առաջ է մղել թունիսցի պաշտպան Ռայեն Մզուգին՝ 28-րդ րոպեին գրավելով բանակայինների դարպասը:
Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները նորից կարողացել են հավասարեցնել հաշիվը և փրկվել պարտությունից: Նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել թիմի 20-ամյա հարձակվող Ալբերտ Էլոյանը:
Այս հանդիպումից հետո «Արարատն» իր միավորների թիվը հասցրել է 10-ի և գլխավորում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակը: ԲԿՄԱ-ն 4 միավորով բարձրացել է 6-րդ հորիզոնական: