Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Ուկրաինայի պատճառով միջուկային պատերազմի վտանգի մասին
Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերաճել պատերազմի՝ միջուկային զենքի կիրառմամբ։ Այս մասին Սլովենիայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նրա խոսքերի հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
«Ցավոք, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը Եվրոպայի կենտրոնում շարունակվում է արդեն երեք տարի։ Այն կրում է միջուկային զենքի կիրառմամբ պատերազմի վերածվելու վտանգը»,- ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով, Թուրքիան հանդես է գալիս հրադադարի շուտափույթ հաստատման և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկի օգտին։
Թուրք նախարարն ասել է, որ այժմ դժվար է կանխատեսել ուկրաինական հակամարտությունից բխող բոլոր ռիսկերը։
«Չկա ավելի մարդասիրական բան, քան այս պատերազմը դադարեցնելու պահանջը: Դրա համար անհրաժեշտ է բանակցություններ սկսել: Բանակցություններ են անհրաժեշտ նաև պատերազմի հետևանքով մեր տարածաշրջանի հետագա ոչնչացումը կանխելու համար», - ասել Ֆիդանը:
Հարակից հրապարակումներ`
- Կուրսկի շրջանում միջուկային միջադեպի վտանգ կա. Գրոսսի
- WSJ. Իրանի համար ավելի հեշտ է դարձել միջուկային զենք ստեղծելը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին