«Ժողովուրդ». Պետական պարտքը շարունակում է աճել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ պետական պարտքը 2024 թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 4,718.9 մլրդ դրամ (12.2 մլրդ ԱՄՆ դոլար), որից 2,424.4 մլրդ դրամը (6.3 մլրդ ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 2,294.6 մլրդ դրամը (5.9 մլրդ ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքն աճել է 9.5%-ով, իսկ դրամային արտահայտությամբ՝ 10.0%-ով: Կառավարության պարտքը նույն միտումներն է ունեցել. դոլարային արտահայտությամբ աճել է 10.3%-ով, իսկ դրամային արտահայտությամբ՝ 10.8%-ով:
Հետաքրքիրն այն է, որ հեղափոխության առաջին տարիներին պետական պարտքի չափը նվազեցնելու մասին վանկարկող իշխանություններն այնքան են խախտել պետբյուջեի ֆինանսական ելքերն ու մուտքերը, որ հատել ենք պետական պարտքի թույլատրելի շեմը։
«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից պահանջել էր տրամադրել, թե 2018 թվականից մինչև 2024 թվականի օգոստոսի 8-ը.
1. քանի՞ վարկ է ձևակերպվել Հայաստանի Հանրապետության անունից
2. նշված վարկերը միասին որքա՞ն (դրամ) են կազմում
3. ներկայացված վարկերը ո՞ր երկրներից և ո՞ր բանկերից են վերցված. բոլոր վարկերի վերաբերյալ ներկայացրե’ք տեղեկությունը` հատ առ հատ։
4. առանձին-առանձին ներկայացրեք նաև, թե ո՞ր վարկը քանի՞ տարով է ձևակերպված։
«Հատ» բառը շեշտված չէ պատահաբար, այն հարցմանն առավել հստակ պատասխան ստանալու համար է։ Ինչևէ, ինչպես ակնկալում էինք՝ պատկերը, մեղմ ասած, վախեցնող էր։
Նախ, որպես փաստ արձանագրենք, որ 2018 թվականից հետո ձևակերպված վարկերի մարման ժամկետը 25 տարի է՝ գրեթե մինչև 2050 թվականը, ավելի կոնկրետ՝ ժամկետները ձգվում են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության ավարտը։
Սա ոչ թե պատահականություն է, այլ հենց մտածված ռազմավարություն։ Այսպիսով, Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 25,15 և 19 տարի ժամկետներով 13 վարկ ունի։ 1 վարկը սկսվում է 7 մլն 400 հազար եվրոյից մինչև 236 մլն եվրո՝ գրեթե 101 միլիարդ դրամ։
Վարկային նպատակները տարբեր են՝ Երևանի ավտոբուսների ծրագրից մինչև հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցում։ Հետաքրքիրն այն է, որ վերցված վարկի բեռը շոշափելի է, սակայն ծրագրերի զգալի արդյունքը չի երևում. պետական պարտքը հատել է թույլատրելիի շեմը, բյուջեի պակասուրդը հատել է 288 միլիարդը, իսկ իշխանությունը կարծում է, որ բյուջեի դեֆիցիտը լրացնելու և պետական պարտքը մարելու համար հույսը պետք է դնել հարկատու քաղաքացու վրա՝ փորձելով հարկերն ավելացնել, տաքսիստներից 20-40 դրամ գանձել և այլն. իրենց ցոփ ու շվայտ կյանքը, սակայն, պետբյուջեի հաշվին որևէ կերպ չի տնտեսվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Հրազդան» ստադիոնի նոր վարձակալը «Վիվառո» ընկերության հետ առնչություննե՞ր ունի
- «Ժողովուրդ». Շինարարության աճի տեմպը դանդաղել է
- «Հրապարակ». Առուշ Առուշանյանի դատավճռում գրված չէ, որ անձը պետք է հրաժարական տա, և ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ
- «Ժողովուրդ». Ամեն ինչ ձախողվեց դեռ աշխատանքի թափ չստացած
- «Հրապարակ». Ինչ նոր սադրանք են կազմակերպում իշխանությունները եկեղեցու դեմ
- «Ժողովուրդ». ՔՊ-ն հերթական նախաձեռնող նիստն է հրավիրել
- «Հրապարակ». Դեսպանների կատարած այցը Կիրանց հարթ չի ընթացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին