Հայաստանում աղքատության վերին գիծն աճել է 42.6 %-ի, ամենաղքատը Շիրակի և Արմավիրի մարզերն են՝ 70-80%
Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակեց հանրապետությունում աղքատության մակարդակի վերջին ամփոփ ցուցանիշը, որով ներկայացվում է միայն 2022 թվականի տվյալները։
Ըստ ՎԿ-ի, աղքատության մակարդակը եղել է 24.8 %՝ 2021 թվականի 26.5%-ի դեպքում։ ՎԿ պաշտոնական կայքում մենք գտանք ևս մեկ համառոտ վիճակագրական տվյալ՝ 2023 թվականի վերաբերյալ, որից պարզվում է, որ նախորդ տարի աղքատության մակարդակը եղել է 23.7%։
Սակայն այստեղ պետք է արձանագրել, որ իրավիճակի նմա մեղմումը բացատրվում է, ոչ թե աղքատության իրական մակարդակի նվազմամբ, այլ աղքատության մակարդակի գնահատման նոր մեթոդաբանությամբ, որը ներդրվել է 2019 թվականին։
Վիճակագրական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ նոր մեթոդաբանությունը մշակել է Համաշխարային բանկը և հավաստիացրեցին, որ կիրառվում է մի շարք երկրներում։
Ըստ ՎԿ-ի աշխատակցի՝ աղքատության գիծը նախկինում սահմանվում էր կոմիտեի հետազոտություններից ելնելով ամեն տարի մի մակարդակ ստորին և վերին գիծ, իսկ 2019 թվականից սկսած աղքատությունը հաշվարկվում է աղքատության ստորին և վերին գծերի միջինով։ Նախկինում եղել է ծայրահեղ պարենային աղքատություն, ստորին և վերին գիծ, հիմա ավելացել է չորրորդ գիծը՝ միջինը, որը ստորինի և վերնի միջին գիծն է, որով էլ մատուցվում է յուրաքանչյուր տարվա աղքատության մակարդակը։
Պարզվում է, որ իրականում Հայաստանում Աղքատության մակարդակը ոչ թե նվազել է, այլ բարձրացել։ Հուլիսիսն ներկայացված վիճակագրական տվյալներով աղքատության վերին գիծը հասել է 42.6 %-ի, այն դեպքում երբ 2022-ին 41.3% է եղել։ 2023 թվականի համար ըստ մարզերի ներկայացված չէ աղքատության որևէ ցուցանիշ։
Մի քանի օր առաջ ՎԿ-ի հրապարակած վերջին՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» տեղեկագրից պարզվում է, որ 2022 թվականին հանրապետությունում միջինը 24.8 % աղքատության պարագայում ամենաղքատ մարզը Շիրակի մարզն է՝ 41.6 %-ով, այնուհետև 40.8 %-ով գալիս է Արմավիրի մարզը, 37.4 %-ն էլ Տավուշի մարզն է։ Հրապարակված տեղեկագրում ներկայացված չէ, սակայն պարզ է, որ այս մարզերում աղքատության վերին շեմն ավելի բարձր է՝ մարզային բնակչության 60-80%-ը աղքատ է։ Աղքատության ամենացածր մակարդակ ունեն Սյունիքի և Արագածոտնի մարզերը, համապատասխանաբար ՝ 5.4 % և 7.9 %։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության մատուցած տնտեսական աճի պայմաններում մենք տեսնում ենք ծայրահեղ աղքատության աճ. Արթուր Խաչատրյան
- 24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան