Դատարանը որոշեց Հրայր Թովմասյանին բերման ենթարկել դատարան
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դեմ հարուցված գործով դատական նիստի մեկնարկին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ ՍԴ-ի աշխատակազմից և Ոստիկանությունց ստացել է պարզաբանումները, որ վերջիններս չեն կարողացել դատարան ներկայանալու վերաբերյալ ծանուցումը հանձնել Թովմասյանին։ Առաջինի դեպքում Հրայր Թովմասյանը ՍԴ շենքում չի եղել, իսկ երկրորդի դեպքում նրա բնակարանում մարդ չի եղել, որպեսզի ոստիկանները ծանուցումը փոխանցեն։
Մեղադրող կողմը դատարանին առաջարկեց Հարկադրանքի միջոցներ կիրառել Հրայր Թովմասյանին դատարան ներկայացնելու համար։
Պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը ծանուցված չէ, հետևաբար չի ներկայացել՝ չբացառելով որ առողջական խնդիրներ ունենա։
Թովմասյանի մյուս պաշտպանը՝ փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանին հիշեցրեց, որ ՍԴ անդամին հարկադրանքի միջոց կիրառելն ավելի ժամանակատար գործընթաց է և նախընտրելի է կրկին ծանուցելը։
Իսկ Արամ Օրբելյանը նաև առաջարկեց, որ փոստային ծառայությամբ ուղարկել ծանուցումը, որովհետև, եթե այդ դեպքում այն հասցեատերը չի ստանում, ապա փոստային ծառայությունը տեղում ծանուցում է թողնում, որ Թովմասյանը նամակ ունի ստանալու։
«Դատարանը որոշում է Հրայր Թովմասյանին բերման ենթարկել հաջորդ՝ սեպտեմբերի 2-ի ժամը 15։30-ին նշանակված դատական նիստին՝ որոշման կատարումը հանձնարարելով ոստիկանությանը»,-իր որոշումը հրապարակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Արամ Օրբելյանն ասաց, որ առարկում է դատարանի գործողությունների դեմ և պահանջեց նիստի արձանագրությունները։
Հարակից հրապարակումներ`
- Այ, երբ որ ես Հովաննես Թումանյանի հեքիաթը կարդամ, նոր չարաշահում կլինի. Արամ Օրբելյանը՝ դատավորին
- 2020 թ. սեպտեմբերի սկսզբին ՍԴ-ում ավարտվել է իշխանության զավթումը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը.Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի դատավարության մասին
- Հրայր Թովմասյանի դեմ գործընթացի նպատակն էր յուրայիններով լցնել ՍԴ-ն. Գոհար Մելոյան
- Դատավոր Գրիգորյանը Հրայր Թովմասյանին հրավիրեց վաղը ժամը 10։00-ին վերսկսվող դատական նիստին