Քաղաքական իշխանության հետաքրքրության ներքո գտնվող դատական գործերն այնքան փնթի են կատարվում. Միհրան Պողոսյան
«Անխտիր բոլոր գործերը, որոնցով քաղաքական իշխանությունը հետաքրքրություն ունի, այնքան փնթի են կատարվում, որ խախտումներ չկատարելն ուղղակի անհնար է լինում»,- Երևանի առաջին ատյանի կենտորնի դատարանի շենքի դիմաց ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց Հրայր Թովմասյանին հարկադրաբար բերման ենթարկել դատարանի նիստերին, քանի որ չի հոջողվել նրան ներկայանալու ծանուցումները հանձնել։
Փաստաբանը հիշեցրեց, որ ինքը դատարանին տեղեկացրեց, որ այսօր ՍԴ-ում նիստ է լինելու, եթե դատարանի գերնպատակը ներկայանալու մասին ծանուցումը Հրայր Թովմասյանին հանձնելն է, ապա կարող էին այսօր տանել հանձնել։
«Բայց նպատակը դա չէ, այլ ուրիշ մեթոդներով այս ամեն ինչն այլ տեղում օգտագործելն է, դրա համար էլ այս վիճակում ենք գտնվում»,-ասաց Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պնդելով, թե չծանուցված անձը չներկայանալով դատարան չարաշահում է իր իրավունքը՝ ողջամիտ չէ. Արամ Օրբելյան
- Դատարանը որոշեց Հրայր Թովմասյանին բերման ենթարկել դատարան
- Այ, երբ որ ես Հովաննես Թումանյանի հեքիաթը կարդամ, նոր չարաշահում կլինի. Արամ Օրբելյանը՝ դատավորին
- 2020 թ. սեպտեմբերի սկսզբին ՍԴ-ում ավարտվել է իշխանության զավթումը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը.Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի դատավարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան