Ուկրաինան Հռոմի ստատուտը վավերացրած Մոնղոլիային կոչ է անում ձերբակալել Պուտինին
Մոնղոլիան ճանաչում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը և, հետևաբար, պարտավոր է կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության հրամանը, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ ուղերձը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Պուտինը և Ռուսաստանի Դաշնության մնացած ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է կանգնեն արդարադատության առջեւ», -ասվում է Ուկրաինայի նախարարության հայտարարության մեջ:
Օգոստոսի 30-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը որևէ խնդիր չի ապասում Վլադիմիր Պուտինի Մոնղոլիա այցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ մոնղոլ գործընկերների հետ հարաբերությունները գտնվում են գերազանց վիճակում։
Հարցին, թե արդյոք բանակցություններ են եղել Մոնղոլիայի իշխանությունների հետ՝ կապված ՄՔԴ-ի կողմից Պուտինին ձերբակալելու որոշման հետ, Պեսկովը պատասխանել է.«Բնականաբար այցի բոլոր դետալները մանրակրկիտ քննարկվել են»։
Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա։ Սա նրա առաջին ուղևորությունը կլինի մի երկիր, որը Հաագայում ստորագրել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը` Հռոմի ստատուտը վավերացրած Մոնղոլիա. Պեսկով
- Կիևը վավերացրել է Հռոմի ստատուտը
- ԱԳՆ. Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Հռոմի ստատուտը շրջանցելու ուղիներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին