Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը` Հռոմի ստատուտը վավերացրած Մոնղոլիա. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին կմեկնի Մոնղոլիա՝ մասնակցելու խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով փաստը, որ Մոնղոլիան ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում, արդյո՞ք այդ փաստը չի անհանգստացանում Ռուսաստանին, ասել է. ««Ոչ, անհանգստություն չկա, մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայից մեր ընկերների հետ»։
Նա նշել է, որ Մոնղոլիա այցի բոլոր ասպեկտները մանրակրկիտ նախապատրաստվել են։
Հիշեցնենք, որ 2023 թ. մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին