Իրավունք 11:49 30/08/2024 Հայաստան

Անհետ կորած Ի.Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք ներկայացվել նաև նրա կնոջը

Այս տարվա ուլիսի 27-ին՝ ժամը 22:45-ին, Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, իր ամուսինը՝ Ի․Սիմոնյանը, դուրս է եկել տանից և ընկերների հետ ուղևորվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկ,  ճանապարհին իջել է ավտոմեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և չի վերադարձել: Հաղորդման հիման վրա ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնք, սակայն, դրական արդյունքներ չեն տվել:

Քննչական կոմիտեից հայտնում են. «Հիմք ընդունելով անձի անհետացման մասին առկա տվյալները՝ 2024 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քաղաքացու անհետանալուց շաբաթներ անց միայն նրա դին հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի հարակից ձորակում:

Անմիջապես ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ անհետ կորած 36-ամյա Ի.Սիմոնյանը սպանության զոհ է դարձել:

Վարույթն իրականացնող մարմինը պարզել է ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի և վերջինիս օժանդակած ու հանցագործությունը կազմակերպած անձանց ինքնությունները, ովքեր հանդիսանում են տուժողի 31-ամյա կինը, ով ամուսնու անհետանալու մասին հաղորդում էր ներկայացրել, և  սպանվածին պատկանող պահեստում աշխատող 25 և 36 տարեկան երկու անձինք:

Քննությամբ պարզվել է, որ սպանության շարժառիթ է հանդիսացել նշված աշխատողներից մեկի՝ անձնական հարցի շուրջ Ի.Սիմոնյանի նկատմամբ ունեցած անբարյացկամ վերաբերմունքը:
Փաստվել է, որ հիշյալ անձինք տուժողին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու մտահղացումը կյանքի են կոչել՝ այն պլանավորելով և անհետ կորելու իմիտացիա ստեղծելով:

Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 2024թ․ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, 36-ամյա գործընկերոջ և Ի.Սիմոնյանի հետ միասին, վերջինիս կողմից շահագործվող «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի միջնամասում գտնվող սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը, Ի.Սիմոնյանի համար նախատեսված գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել և այն փոխանցել է Ի.Սիմոնյանին, որը խմելուց հետո վերջինս քնել է: Այնուհետև, օգտվելով վերջինիս քնած լինելու և անօգնական վիճակում գտնվելու, իր ֆիզիկական վիճակով պայմանավորված դիմադրություն ցույց տալուց զրկված լինելու հանգամանքից, ինչպես նաև նպատակադրված լինելով վերջինիս ապօրինաբար զրկել կյանքից, 36-ամյա տղամարդու ներկայությամբ, ով երիտասարդի մտադրության մասին նախապես տեղյակ է եղել, քարով երկու անգամ հարվածել  է Ի.Սիմոնյանի գլխի հետնամասին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Համոզվելով, որ Ի.Սիմոնյանին սպանել է՝ 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ միասին, Ի.Սիմոնյանի դին տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Նուբարաշենից դեպի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։ Հետո միասին հեռացել են նշված վայրից, ապա մաքրել ավտոմեքենայի մեջ մնացած արյունը՝ փորձելով թաքցնել հետքերը:

Քննությունը շեղելու նպատակով 25-ամյա երիտասարդը տուժողի հեռախոսներից մեկը թողել է պահեստում, իսկ մյուսը տեղափոխել այլ վայր:

Քննությամբ հիմնավորվել է, որ Ի.Սիմոնյանի կինը, տեղեկացված լինելով 2024թ․ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում 25-ամյա երիտասարդի կողմից ամուսնու սպանության և 36-ամյա տղամարդու կողմից սպանությանն օժանդակելու մասին, դեպքից երեք օր անց զանգահարել է վերջինիս և խնդրել ցույց տալ այն վայրը, որտեղ սպանվել է ամուսինը։ Ապա կինը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու, նշված անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգնելու, Ի.Սիմոնյանի գարեջրի մեջ քնաբեր ներարկած ներարկիչը գտնելու վերաբերյալ 25-ամյա երիտասարդի խնդրանքը կատարելու և հանցագործության հետքերը վերացնելու նպատակով, 36-ամյա տղամարդու հետ միասին ուղևորվել են դեպքի վայր, որտեղ ոչինչ չհայտնաբերելով՝ վերադարձել են:

Այնուհետև, որպես վկա հարցաքննվելիս, փաստացի տեղեկացված լինելով դեպքի վերաբերյալ ողջ իրականության մասին, 31-ամյա կինը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ աջակցելով հանցանք կատարած անձանց:

Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 36-ամյա տղամարդու նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ տուժողի կնոջ նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25 և 36-ամյա մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են: 31-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Զոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կրկին կգիշերեն Եռաբլուրում
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ , մենք նորից...
Աղբյուր` Panorama.am
22:54
«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը»...
Աղբյուր` Panorama.am
22:40
Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Մոնղոլիային
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաղթեց Մոնղոլիայի թիմին։ Լիլիթ...
Աղբյուր` Panorama.am
22:34
Օդանավակայանում վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև. Ոստիկանություն
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․ «Սեպտեմբերի 18-իn, ժամը 16:15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Աղոթեք նրանց հոգու հանգստության համար... Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
22:12
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց. Զախարովան՝ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններն, թե իբր Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
21:17
ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել
«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
21:09
Քանի տարի էլ անցնի՝ միևնույն է Արցախից հայի շունչը, էներգետիկան, հայկական հետքն ու ոգին չեն վերանալու. Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և...
Աղբյուր` Panorama.am
20:53
Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Զաքարյան
ՊՆ նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է․ «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ռադիոընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում․ Խումարյան
Հանրային ռադիոյի նածկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է․ «Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արցախի էթնիկ զտումը` հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության
«Գարդման- Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում  անդրադարձել է Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց...
Աղբյուր` Panorama.am
19:58
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության ու բազում մարդկանց թուլակամության ու այլ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Հեզբոլլահ» շարժումը խոստացել է պատասխան հարված տալ Իսրայելին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կպատասխանի Իսրայելին՝ Լիբանանում կապի սարքերը խափանելու համար, ասել է շարժման գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:32
ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին...
Աղբյուր` Panorama.am
19:06
Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
18:50
Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Թովմասյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն իր էջում գրել է․ «Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին։ Ես խնդրանք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Սերգեյ Կոպիրկինն ու Ժաննա Անդրեասյանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր գլխավորած պատվիրակության հետ  այսօր ՀՀ ԿԳՄՍՆ է այցելել է, հանդիպել է Ժաննա...
Աղբյուր` Panorama.am
18:31
ՀՀ-ում կբացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն
 Երևանում հոկտեմբերի 1-ին նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի․Ֆիդան
 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և ԲՐԻԿՍ-ի վերաբերյալ հարցերին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զատուլին. Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լիբանանում տեղի ունեցած միջադեպերից հետո Թուրքիայի ՊՆ-ն ստուգում է կապի համակարգերի անվտանգությունը
Լիբանանում վերջերս տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր կապի համակարգերի անվտանգության լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման տարելիցին Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու հետ այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին, այցելել է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է
Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}