Երեխայի ոտքն արգելափակվել է մետաղյա նստարանի ճաղերի արանքում
Այսօր ժամը 18:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասի շենքերից մեկի մոտակա այգում երեխայի ոտքը արգելափակվել է մետաղյա նստարանի ճաղերի արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները հիդրավլիկ գործիքի օգնությամբ Է․ Օ․-ի (ծնված 2016 թ․) ոտքը դուրս են բերել արգելափակումից: