Թուրքական հագուստի ապրանքանիշերի թիվը Ռուսաստանում կրկնապատկվել է
Թուրքական հագուստի ապրանքանիշերի թիվը ռուսական շուկայում մինչև տարեվերջ կհասնի մինչև 24-ի՝ 2022 թվականի սկզբի 11-ի դիմաց։ Վիճակագրությունը ներկայացնում է «Կոմերսանտը»։
ՈՒկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո միջազգային բրենդները լքել են Ռուսաստանը, որոնց փոխարինել են Չինաստանի ու Թուրքիայի ընկերություններ։ 2022-2023 թվականներին ռուսական շուկա է մտել 27 նոր արտասահմանյան ապրանքանիշ, որոնցից 26%-ը թուրքական է, իսկ 23%-ը՝ չինական։
Թուրքական ապրանքանիշերն առաջին արտասահմանյան ապրանքանիշերն էին, որոնք մուտք գործեցին ռուսական շուկա 1990-ականների վերջին, բայց հետո դրանց զարգացումը դանդաղեց՝ հզոր մարքեթինգային աջակցությամբ խոշոր միջազգային ընկերությունների հայտնվելու պատճառով: Այժմ նրանք կրկին պետք է մրցեն, բայց այս անգամ ռուս մանրածախ առևտրով զբաղվողների հետ, որոնք ամրապնդել են իրենց դիրքերը։
Այս տարի 18 նոր արտասահմանյան ապրանքանիշեր Ռուսաստանում արդեն բացել են իրենց խանութները, մինչև տարեվերջ սպասվում է ևս 10-ը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Արամ Գաբրելյանովի նկատմամբ
- Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին
- Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. ՌԴ-ի դեմ պատժամիջոները նախապատրաստել էինք մինչև ուկրաինական հակամարտության մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին