Տեսնենք՝ ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է վաղը հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Թվում էր՝ գոնե այն օրը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են դելիմիտացիայի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, երկու մայրաքաղաքներից հնչելու են պոզիտիվ հայտարարություններ:
Բայց պաշտոնական Երևանը նույնիսկ համաձայնեցված կանոնակարգը չհրապարակեց՝ խոստանալով դա անել միայն երկուշաբթի: Դա արդեն կասկածներ է ծնում, որ Փաշինյանը «հպարտանալու» առիթ, թերևս, չունի:
Իսկ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ հստակ հասկացրել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի: «Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգձգում, շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ: Նոր սպառազինություն է գնում, իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղություն կնքել ու դրա պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է»,- ասել է նա:
Սպասենք, տեսնենք՝ ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է վաղը հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Ալիևի՝ Հայաստանը ժամանակ է ձգձգում և նոր զինատեսակներ գնում
- Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ
- Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգ