ՀԱԷԿ-ի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով հոսանքազրկվել էր Երևանի մի շարք շրջաններ, Էջմիածինն ու Արմավիրը
Այսօր՝ ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։