Ամեն դեպքում վերջին շրջանում տեսնում ենք քաղաքական հաշվեհարդարների հետ կապված որոշակի մեխանիզմներ. Աստղիկ Ավետիսյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագիրն այս տարվա սեպտեմբերից փակվում է: Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մեկնաբանել է, որ ծրագիրը որևէ դիմորդ չի ունեցել: Մինչդեռ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանն ասում է՝ եթե հայտարարություն լիներ, դիմորդներ հաստատ կլինեին։
Panorama.am-ի հետ զրույցում Ա. Ավետիսյանը նախ նշում է, որ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագիրը 2011 թվականից ահռելի գործ է արել, չի եղել որևէ ժամանակահատված, որ թափուր տեղ առաջացած լինի։
«Ընդհակառակը, վերջին տարիներին պարբերաբար դիմում էինք, որպեսզի մեզ նախատեսվածից լրացուցիչ տեղեր ավելացնեին։
Այս երկու տարվա ընթացքում, հատկապես վերջին մեկ տարում, ֆակուլտետը, համալսարանը, համապատասխան կառույցները պարզապես հայտարարություններ չեն տրվել ծրագրի մասին։ Միայն հայտարարվել է մեկ մագիստրոսական ծրագրի մասին, և դա էլ PR մագիստրոսական ծրագիրը չի եղել։
Շատ մարդիկ ուղղակի ինձ են դիմել, որ փորձում են մուտք գործել, գրանցվել, դիմել, բայց որևէ բան չեն գտնում, իսկ երբ որ դիմում են ֆակուլտետ, ասում են՝ ծրագիրը չի բացվում։
Ինչո՞ւ չի բացվում, արդյունավետ չի՞ ծրագիրը, ի՞նչ խնդիրներ կան, դասախոսների առկայություն չկա՞։ Այսինքն, ի՞նչ խնդիրների հետևանքով չի բացվում։ Այդ հարցերին պետք է պատասխանեն պատասխանատուները»,- ասում է Ա. Ավետիսյանը։
Ըստ նրա, առնվազն տարօրինակ է, որ նման մագիստրոսական ծրագիրն ուղղակի կարող է դիմորդ չունենալ ու դա լինի ընդամենը պատճառաբանություն։
«Ընդհանրապես, նման հարցերը քննարկվում են գիտխորհրդում, ամբիոններում, դրա համար պատճառաբանություններ են պետք»,- նշում է Ա. Ավետիսյանը։
Ծրագիրը երկու տարով է։ Նա նշում է, որ վերջին տարիներին մտածում էին մեկ տարով դարձնելու մասին. «Ընդամենը կարող էր փոխվեր ձևաչափը, ոչ թե ծրագիրն ընդհանրապես փակվեր։ Այսինքն, եթե խոսքը լինի բարեփոխումների, փոփոխության մասին, խնդիր չէ, լուծելի է»։
Ա.Ավետիսյանն ասում է, որ կոնկրետ իրեն 4-րդ կուրսի 26 ուսանող է դիմել այդ ծրագրի մեջ ներգրավվելու համար։
Հարցին, ըստ իրեն, ո՞րն է ծրագիրը փակելու իրական պատճառը, Ա. Ավետիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ դա անձնապես կամ որևէ բանով ինձ հետ կապված է։ Ամեն դեպքում վերջին շրջանում նաև տեսնում ենք քաղաքական հաշվեհարդարների հետ կապված որոշակի մեխանիզմներ, չնայած բուհի ղեկավարությանը հարցադրում եմ ուղղել, նրանք ասել են՝ որևէ խնդիր այդ առումով չկա, երկրորդ՝ եթե նույնիսկ նման բան լիներ, կնշանակեր դեմ է ժողովրդավարության կանոններին, քանի որ յուրաքանչյուր մասնագետ իրավունք ունի իր մասնագիտական կարծիքը վեր հանելու, ասելու։
Պարզապես մենք որոշակի խնդիրներ ենք ունեցել ԵՊՀ Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ ընտրության հետ կապված, որոնք չեղարկվել են, և միգուցե դա է նպատակահարմարության առումով ֆակուլտետի ղեկավարությանը տարել դրան։
Ես էլ էի ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար դիմում ներկայացրել։ Կազմակերպված ձևով ընտրվում է մյուս թեկնածուն։ Կարծում եմ՝ որոշակի խախտումներ էին տեղի ունեցել։ Դրա համար, ի պատիվ բուհի ռեկտորի, պրոցեսը դադարեցվում է՝ հաշվի առնելով ընթացքում առաջացած խնդիրները։ Հաղթողը գնացել էր, դիմումը հետ էր վերցրել»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ-ն խզում է ընդդիմադիր դասախոսների հետ պայմանագրերը և հրաժարվում անուններ տալ
- ԵՊՀ-ում ընդդիմադիր դասախոսից վրեժ են լուծում` ի վնաս բուհի. «Հրապարակ»
- ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան