Պնդելով, թե չծանուցված անձը չներկայանալով դատարան չարաշահում է իր իրավունքը՝ ողջամիտ չէ. Արամ Օրբելյան
«Դատարանը մեկ որոշում է ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ՝ ոչ ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ՝ որոշում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերից այլ նորմերով առաջնորդվել, մեկ էլ՝ ՔԴՕ-ի հարմար նորմերն օգտագործել»,-դատարանի դիմաց հայտարարեց Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանին դատարանը հեռացրել է վարույթից և չի ծանուցել դրանից հետո տեղի ունեցող նիստերի մասին, նաև ինքը՝ որպես պաշտպան չի ստացել որոշ ծանուցումներ, քանի որ այլ հասցեով էր դատարանն ուղարկել։
Օրբելյանը նկատեց, որ դատարանը փոստի միջոցով չի ուղարկել ծանուցումը Հրայր Թովմասյանին, նաև փորձ չի արել ՍԴ-ից ճշտել Հրայր Թովմասյանի էլեկտրոնային փոստի հասցեն, որով ծանուցում են ՍԴ դատավորին։
Փաստաբանը հիշեցրեց, որ դատավորը իրեն հանձնարարել է ապահովել Հրայր Թովմասյանի մասնակցությունը, ինչի պարտավորություն և հնարավորություններ ինքը չունի և հրաժարվում է ոչ ֆորմալ գործողություններից որովհետև այն կարող է օգտագործվել իր դեմ։
Նշելով, որ առանց ՍԴ-ի համաձայնության չի թույլատրվում ՍԴ դատավորին բերման ենթարկել՝ Օրբելյանն ասաց. «Մեր գնահատմամբ, ոչ իրավաչափ որոշում է կայացվել, որովհետև ծանուցելու ողջամիտ գործընթաց տեղի չի ունեցել, ամենատարածված եղանակով՝ փոստով ծանութցում չի արվել։
Ստացվում է, որ անընդհատ դրոշակ դարձնելով ողջամիտ ժամկետում Հրայր թովմասյանի դատական քննության իրավունքը՝ կասկածի տակ են դնում մնացած բոլոր անձանց իրավունքները։ Սա ակնհայտորեն իրավական պետության, իրավունքի գերակայության ընկալման հնարավորություն չի տալիս։ Պնդելով, թե չծանուցված անձը չներկայանալով դատարան չարաշահում է իր իրավունքը՝ ողջամիտ չէ։ Որպեսզի անձը չարաշահի իրավունքը, պետք է ունենա այդ իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը որոշեց Հրայր Թովմասյանին բերման ենթարկել դատարան
- Այ, երբ որ ես Հովաննես Թումանյանի հեքիաթը կարդամ, նոր չարաշահում կլինի. Արամ Օրբելյանը՝ դատավորին
- 2020 թ. սեպտեմբերի սկսզբին ՍԴ-ում ավարտվել է իշխանության զավթումը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը.Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի դատավարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան